Այսօր՝ մարտի 12-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Շամիրյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: