Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիան ՀՀ-ում անտառների վերականգնման 10-ամյա ծրագիր է մեկնարկում՝ 10 մլն. ֆրանկով

Մարտ 12,2024 18:36

Երևան, 12 մարտի, 2024 – Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։

SDC-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) կողմից կազմակերպված FORACCA-ի մեկնարկի միջոցառմանը մասնակցում էր ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ: Բացման խոսքով նրանց ողջունեցին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը և WSL-ի հետազոտությունների համակարգող Մարկո Պյուցը։ Բացման խոսքին հաջորդեց աշխատաժողովը, որին ակտիվ մասնակցում էին շահագրգիռ կողմերը համապատասխան պետական մարմիններից, ակադեմիական հաստատություններից, ինչպես նաև շահագրգիռ մասնագիտացված հասարակական կազմակերպություններից:

Իր բացման խոսքում Վերներ Թութը նշեց մի շարք տագնապալի գիտական փաստեր և եզրակացրեց. «Այս ֆոնի վրա ակնհայտորեն լայնածավալ գործողությունների անհրաժեշտություն կա և պետք է շտապ միջոցներ ձեռնարկել: Անհետաձգելի գործողությունների այս պահանջը հստակորեն արտացոլված է նաև Հայաստանի կառավարության առաջնահերթություններում»:

Ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն. CHF (մոտ 11,5 մլն ԱՄՆ դոլար) 2023-2033 թվականների համար, եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում: FORACCA-ի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի մարտահրավերների գիտական ըմբռնումը և զարգացնել կարողություններ՝ դրանք լուծելու համար: Ավելին, այն խթանում է կլիմայական խելացի գործելակերպը անտառամերձ համայնքներում: Արդյունքում, ծրագիրը թույլ կտա փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել կլիմայի հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար:

Ծրագիրն ակնհայտորեն չի սահմանափակվում միայն ծառ տնկելով: Այն փորձարկում է անտառային լանդշաֆտների վերականգնման նոր մեթոդներ և գնահատում է անտառների արժեքն ու դերը տնտեսական առումով և կլիմայի պաշտպանության քաղաքականության համար: Ավելի լավ կառավարման գործելակերպի և քաղաքականության համար այն բարելավում է անտառների մոնիտորինգը:

FORACCA-ն կհասնի նշված բարեփոխումներին օգտագործելով Շվեյցարիայից առաջադեմ գիտական գիտելիքներ՝ հիմնվելով անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների ոչ պակաս, քան հարյուր տարվա հավաքական փորձի վրա: Ծրագիրը հետևողականորեն կիրառում է տեղական մոտեցում. այն սերտորեն համագործակցելու է Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների և համայնքների, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների  հետ, ինչպիսիք են Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայհիդրոմետծառայությունը: Վերջապես, FORACCA-ն ձգտում է սերտ համակարգում և անմիջական համագործակցություն հաստատել այլ միջազգային գործընկերների և ծրագրերի հետ, ինչպիսին է Համաշխարհային բանկի ResiLand նախագիծը:

Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031