Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակում մանկապարտեզի խոհանոցը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

Մարտ 12,2024 17:56

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի  տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում:

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

– հանրային սննդի օբյեկտը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով: Առկա չէ նաև հումքի լվացման լվացարան.

– խոհանոցի հատակը չի գտնվում նորոգ վիճակում,

– խոհանոցի պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, հեշտությամբ մաքրվող չեն ու պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031