Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություն կա, որ աղբահանության հիմնարկը եւ տրանսպորտը որոշվել է կրկին փոխանցել մասնավորին, դրա համար են արագ փորձում տոմսի գինը թանկացնել»

Մարտ 12,2024 17:52

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն իր ելույթում նշեց․ «Կենտրոնական բանկն ասում է, որ տրանսպորտի գների թանկացումն ազդեցություն է ունենալու երկրում ընդհանուր գնաճի վրա։ Այսինքն՝ երբ ՔՊ-ն հայտարարում է, որ այս նախագիծը թանկացումների մասին չէ, բարեփոխում է, դա ուղիղ հակասում է այդ ոլորտում ավելի պրոֆեսիոնալ մարմին հանդիսացող Կենտրոնական բանկի կարծիքին։ Այսինքն՝ պետական մարմինն ասում է ձեզ, որ ձեր այս քայլը բերելու է գնաճի, ու տվյալ սոցիալ-տնտեսական իրավիճակում անհրաժեշտ քայլ չէ։

Եթե անցյալ անգամ դուք բերել էիք այս թվերից ավելի բարձր թվեր ու լուրջ դեմքով ու կեցվածքով ասում էիք՝ սա վերջնական ամենաօպտիմալ հաշվարկն է, հետո եղավ հանրային դժգոհություն, դուք հարցը հետ վերցրեցիք, հիմա բերել եք ավելի նվազ թվերով ու էլի նույն լուրջ դեմքերով այդ գումարն եք փորձում հիմնավորել, հարց է առաջանում՝ միգուցե մի անգա՞մ էլ հետ վերցնեք նախագիծը, էլի բերեք մեկ ամսից, միգուցե գումարն ավելի՞ իջնի այդ դեպքում»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ թանկ գներ են, իսկ Երեւանն ավելի թանկ քաղաք է։ Նա նաեւ հարցադրում արեց, թե ինչո՞ւ են հապճեպ կերպով փորձում ընդունել այս նախագիծը, խմբակցություններին հնարավորություն չեն տալիս քննարկել։ «Ես քննարկումներ եմ ունենալու քաղաքացիների հետ, եւ քաղաքապետարանի որոշ գործողություններից ելնելով՝ մտավախություն կա, որ թե աղբահանության հիմնարկը, թե տրանսպորտը որոշվել է կրկին փոխանցել մասնավորին, դրա համար ստեղծում են բարենպաստ պայմաններ, արագ փորձում են տոմսի գինը բարձրացնել։ Մենք գտնում ենք, որ նախագիծն այսօր չպետք է քվեարկվի, եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը մտադիր է ամեն կերպ տապալել այս նախագծի ընդունումը»,- ասաց Աբգարյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031