Shamshyan.com.-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին հանկարծամահ է եղել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ 50-ամյա Թաթուլ Դումանյանը։
Այդ օրը՝ ժամը 09:35-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի գյուղի տներից մեկը, որտեղ արձանագրել են Թ. Դումանյանի մահը:
Տեղում հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել, իսկ դեմքին առկա վնասվածքները հետվիրահատական են եղել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: