«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Դատարանը «շառից, փորձանքից հեռու» որոշում է ընդունել ))))` ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել )))))..
Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն, ամեն դեպքում, ունեմ:
Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:
Հա… Մհեր Մկրտչյան թատրոնը ինձ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ )))..
Կարդացեք նաև
Հաճելի չէ, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չէ:
Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը )))… Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա:
Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձինք են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները: