Վերլուծական-քաղաքական շրջանակներում անընդհատ քննարկվում է, որ ՌԴ-ի դիրքերն այս տարածաշրջանում թուլացել են, ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից, իսկ ՌԴ-ից հայտարարում են, որ այս տարածաշրջանում իրենք կենսական շահեր ունեն։ Արդյոք ձեր տպավորությունն էլ է այդպիսին, որ ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից։ Այսպիսի հարց այսօր ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրված ասուլիսում։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ինքն էլ ժամանակին այդպիսի միտք արտահայտել է կապված ՀԱՊԿ-ի հետ․ «Ես արդեն նկարագրեցի ՀԱՊԿ-ի անգործությունը 2021-2022 թվակաների իրադարձություններում։ Դա ի՞նչ տպավորություն կարող է թողնել վերլուծաբանների մոտ։ Պարզ է, որ այդ եզրակացությանը պետք է գան։ Իհարկե, հայտարարությունների մակարդակով Ռուսաստանն այսօր հայտարարում է՝ մենք չենք պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ, բայց ես գիտեմ, որ Ռուսաստանը մեզ ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ ՀՀ սահմանները իրենց համար կարմիր գիծ են, բայց դա գործնականում չի իրացվել։ Հետեւաբար, ինչո՞ւ մարդիկ չեն կարող մտածել, դա ընդամենը հայտարարություն է եւ ով է ասել, որ այդ հայտարարությունն իրացվելու է»:
Փաշինյանի խոսքով՝ հարաբերությունների ռեպուտացիան ամենակարեւոր բանն է, հայ ժողովուրդը իր դաժան պատմության ընթացքում մի անգամ առերեսվել է այդ իրավիճակի հետ դարասկզբին․ «Ինչ են եղել դրա հետեւանքները, բոլորս գիտենք: Կարմիր գծի հետ կապված իրադրությունը մեզ համար կարմիր տագնապի լույս է, որ այստեղ ինչ-որ մի բան էն չի: Մենք գնացել ենք այդ հարցի հետեւից, փորձել ենք հասկանալ՝ լավ, ե՞ս եմ պրոբլեմը, մե՞նք ենք պրոբլեմը, ի՞նչն ենք սխալ անում: Հարցի պատասխանը դա է, որ եթե մի հայտարարություն այդ մակարդակով, այդ ձեւաչափով կարող է մնալ անհետեւանք, ուրեմն ցանկացած հայտարարություն կարող է մնալ անհետեւանք: Եթե մի հայտարարություն կարող է իրականության մեջ դրսեւորվել ուղիղ հակառակ իմաստով այդ ֆորմատով, ուրեմն այդ ֆորմատով ասվածը կարող է դրսեւորվել հակառակ իմաստով։ Սա է իմ տպավորությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ