Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը մերժել է ավագանու նիստին Հայկ Մարությանի ներկա լինելու մասին Արամ Թորոսյանի դիմումը. հայտարարություն

Մարտ 12,2024 17:02

Հայտարարություն

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության տարածած հայտարարությունն է՝ քաղաքային իշխանության հերթական ապօրինի և հակադեմոկրատական գործողության վերաբերյալ

Հրավիրում ենք Հայաստանում գործող լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն աջակցող պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը։

2024 թվականի փետրվարի 7-ին Երեւանի քաղաքային իշխանության որոշմամբ «նիստերին բացակայելու» անհիմն պատճառաբանությամբ, Երևանի ավագանու կազմից հեռացվեցին նախկին քաղաքապետ, ընդդիմադիր ամենամեծ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության լիդեր Հայկ Մարությանը և ավագանու ընդդիմադիր ևս երկու անդամներ։ Մինչդեռ, մինչ այդ Հայկ Մարությանը քանիցս հայտարարել էր, որ ավագանու նիստերին իր չներկայանալը քաղաքական դիրքորոշում է և ավագանում առկա կոնֆիգուրացիայի պայմաններում միակ քաղաքական գործիքը՝ ընդդիմանալու իշխանության նախաձեռնած որոշումներին։ Հատկանշական է, որ իշխող մեծամասնությունը բացակայությունների հիմքով ավագանուց հեռացրել է միայն երեք անդամների, թեև իրենք իսկ խոստովանել են, որ կարող էին հեռացնել շատ ավելի շատ մարդկանց՝ սրանով իսկ բացահայտելով այս գործողության զուտ քաղաքական, ոչ թե «կարգապահական» դրդապատճառը։ Այս ապօրինի գործողությունը կվիճարկվի վարչական դատարանում և հետագայում՝ Սահմանադրական դատարանում։

Ինչևէ, արդեն մարտ ամսին, Երևանում հանրային տրանսպորտի սակագների բարձրացման խնդրահարույց որոշման հրատապ քննարկումից մեկ օր առաջ քաղաքապետարանը հերթական հակաօրինական և հակաժողովրդավարական որոշումն է կայացրել։ Բանն այն է, որ, օգտվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 7-րդ կետի ընձեռնած հնարավորությունից («Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք»), ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը մարտի 11-ին դիմել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ խնդրելով հնարավորություն տալ խմբակցության փաստացի ղեկավար Հայկ Մարությանին ներկա լինել ավագանու՝ մարտի 12-ի նիստին։ Քաղաքապետարանը դիմումը մերժել է՝ հղում անելով 2023թ․ հոկտեբերի 9-ին ընդունված՝ Երևանի քաղաքապետարանի 09.10.2023թ. Հ. 3179-Ա և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի 09.10.2023

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031