Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բռնազավթումից մի քանի օր հետո ադրբեջանցիներն տապալել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը

Մարտ 12,2024 16:47

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի քրիստոնեական ժառանգությունը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանդիսանում է քաղաքակրթություն կործանող արհեստածին պետություն։

2024 թ. -ի փետրվարի 11-ին Azertac պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հերթական տեսանյութը բռնազավթված Ստեփանակերտից։ Տեսանյութի ուսումնասիրությունից հստակորեն երևաց, որ ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը։

Արցախի բռնազավթումից ընդամենը մի քանի օր հետո ադրբեջանցիներն տապալել են Քարաշեն գյուղի (Դաշուշեն) մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչը:

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031