Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակում է անել պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկին. News.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ արձագանքելով է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու Երևանի որոշմանը։
«Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը, այլ ոչ թե Հայաստանն է բաժանվում Ռուսաստանից։ Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ, վարչապետը իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա: Այսօր Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին շարունակում է անել: Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,- ասել է Վոդոլացկին։
«Մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում»,- եզրափակել է Վոդոլացկին։