Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, շփումները Երևանի հետ շարունակվում են. Ինչպես հայտնում է NTERFAX-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»,- հավելել է Պեսկովը։