Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ասում եք՝ ՀԱՊԿ-ը չի նշում, թե որն է ՀՀ տարածքը, իսկ ո՞ր երկրներն են ցույց տվել մեր ինքնիշխան տարածքը, ե՞րբ եւ ինչպե՞ս, նաեւ դուք նշել եք, որ ՀՀ ինքնիշխան տարածքները դրանք լքված գյուղեր են եւ ձյունոտ, հեռավոր սարեր, ի վերջո կարո՞ղ եք սահմանել, թե մեր ինքնիշխան տարածքը որն է իրապես: Նա պատասխանեց. «Ի՞նչ եմ ասել՝ կորած ձորե՞ր, ձյունոտ սարե՞ր»: Փաշինյանը հորդորեց իր խոսքի տեսանյութը ուղարկել խոսնակին՝ Նազելի Բաղդասարյանին:
Իսկ ՀՀ ինքնիշխան տարածքի հետ կապված նորից ցույց տվեց ՀՀ քարտեզը:
Լրագրողները հարցրեցին՝ երբ դուք արտահերթ ընտրությունների մասնակցեցիք, ՀՀ քաղաքացիներին չէիք ասել, որ թանկացնելու եք տրանսպորտը, արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու եք, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, ավելին՝ ասում էիք, որ դեօկուպացնելու եք Շուշին եւ Հադրութը, դուք ձեզ լեգիտիմ ընտրված համարո՞ւմ եք ու անհրաժեշտություն չե՞ք տեսնում նոր ընտրությունների: Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում: Ես խոստումներ եմ տվել եւ իրականացրել եմ: Կան խոստումներ, կան իրավիճակներ, որոնք փոխվել են իրենց բնույթով: Կամ չեն փոխվել, պարզապես ոչ ամբողջական են մեկնաբանվել: Օրինակ, ասվում էր, որ ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին ասել ենք եւ չենք արել: Մենք ցույց տվեցինք, որ դա բացարձակապես այդպես չի: Ընդհակառակը, մենք գնացել, գնացել ենք ինքնորոշման իրավունքի հետեւից եւ գնացել հասել ենք 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին, որի արդյունքներով միջազգային հանրությունը արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցնում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսին անդրադարձել է 2021-ին ՔՊ-ի նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին արձանագրմանը և մոլորեցրել՝ կրկին հիշատակելով 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը։
«Մենք գնացել, գնացել, գնացել ենք ինքնորոշման իրավունքի հետևից և հասել ենք 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովին, որի արդյունքներով միջազգային հանրությունը արձանագրել է հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այսինքն ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա այն հայտնի դեպքն է, երբ Հայաստանը վետո է դրել»,- ասել է վարչապետը։
Իրականում 1996-ից ի վեր բանակցություններում միջազգային դերակատարները ներկայացրել են կարգավորման տարբեր առաջարկներ, որոնք Լիսաբոնի գագաթնաժողովի չընդունված բանաձևից էապես տարբեր են եղել և հնարավոր են համարել ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելը։
Մանրամասները՝ #CivilNetCheck-ի նյութում։