Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված ի՞նչ որոշում ունեք, ՌԴ-ից պահանջում են հստակ կողմնորոշվել, մենք դո՞ւրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, թե՞ չէ, վերջին անգամ ե՞րբ եք խոսել ՌԴ նախագահի հետ, Փաշինյանը պատասխանեց՝ այդ թվում մեկնաբանելով, թե ինչու են իրենք հայտարարում, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցված է, իսկ ՌԴ-ից ասում են, որ նման գործընթաց նախատեսված չէ. «Պետք չի քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացի հետ: Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք, մենք նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք մշտական, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու իր քվոտան ՀՀ-ն չի օգտագործում»:
Վարչապետն ասաց, որ ՀԱՊԿ-ը չի ասում, թե որն է ՀՀ ինքնիշխան տարածքը, նախ պետք է պատասխանի այդ հարցին, եթե չանի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «Երբ՝ չեմ կարող ասել»:
Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ է տեսնում, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ՝ Փաշինյանը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի եւ դրանից հետո անենք հետեւություններ: Բայց նաեւ կարեւոր է, թե ՀՀ ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ