Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվեց՝ հանրագիտարանում 29.800 քկմ տարածքը կլորացված թիվ է, տեքստի մեջ ուրիշ թվեր կան՝ 29 հազար 743 քկմ». Փաշինյանը փակագծեր է բացում

Մարտ 12,2024 14:12

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցությունների մթնոլորտը այնպես չի, որ շատ «պոզիտիվ» է ու երբ բանակցությունների մասին փակագծեր բացի, կարող է «եղած հնարավոր պոզիտիվի պոտենցիալը նվազեցնել»:

Այնուամենայնիվ, խոսելով 29.800 քկմ տարածքի մասին, ասաց. «Երբ որ բանակցություններում խոսք գնաց, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, օրինակ, դուք նկատել եք, որ Ադրբեջանն ասում է՝ մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք եւ տարածքային պահանջներ չունենք: Բայց ինչի՞ է շարունակվում այդ խոսակցությունը՝ Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց, իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով կամ ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով: Խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երեւի կան օբյեկտիվ տվյալներ ու պետք է հղում անել այդ տվյալների վրա, մասնավորապես՝ տարածքի տվյալի վրա: Պատկերացնում եք, չէ՞, իրադրության լարումը, երբ պետք է կողմերն ասեն՝ մեր երկրի տարածքն այսքան է: Այնտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն հետո, երբ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է Խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:

Ես հյուրանոցից կապվեցի մեր գործընկերների հետ, ասեցի՝ հանրագիտարաններից նկարեք ՀՀ-ի ու Ադրբեջանի տվյալները տիտղոսաթերթում ու ուղարկեք, չնայած ես այդ թիվը հիշում էի՝ 29.800 քկմ: ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին եւ նա այդ թվերը հրապարակեց: Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք եւ տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան, տիտղոսին գրած է՝ 29800, հետո պարզվեց, որ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա 29 հազար 743 քկմ:

Հետո Ադրբեջանը ուշադրություն հրավիրեց, որ ՀՀ մի շարք պետական մարմիների կայքերում, ընդ որում, ես ստուգել եմ, այդ տվյալները եղել են տասնյակ տարիներ, որտեղ ՀՀ տարածք նշած է 29.743, ուրիշ թիվ, որը պակաս է 29.800 քկմ-ից: Նույնը վերաբերում է Ադրբեջանին, որովհետեւ կա տիտղոսային թիվ ու կա ավելի պարզաբանված: Այս երկու թվերի պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան, փոխադարձաբար խորը կասկածներ եւ այդպես շարունակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031