Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «կլասիկ պատգամավոր» Էդմոն Մարուքյանի հրաժարականից հետո մեկնաբանությունները, որ միակողմանի բարի կամք ենք դրսեւորում: Հարցին՝ դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ եք գործում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ բացարձակ ճիշտ եմ գործում: Ո՞վ կարող է ասել, որ բացարձակ ճիշտ է գործում: Երեւի պարոն Մարուքյանի նման հատուկ հանձնարարություններով դեսպաններն են ճիշտ գործում»:
Փաշինյանն ասաց, որ չի կարող ասել, որ ամեն ինչում ճիշտ է գործում եւ ճիշտ է գործել. «Ինչո՞ւմ է, որ ճիշտ չեմ գործել, իմ կարծիքով: Մեր իրականության եւ գուցե նաեւ իմ պրոբլեմն այն է, որ մենք այս վերնագրի ներքո խոսույթը չենք ձեւակերպում՝ ինչո՞ւմ ենք սխալ գործել: Երբ ես վերլուծում եմ, որ սխալ եմ գործել ինչ-որ տեղ, գալիս, եզրակացնում եմ՝ այստեղ սխալ եմ գործել ու ծագում է մյուս հարցը՝ իսկ ո՞րն էր ճիշտը: Երբ սկսում եմ մյուս սցենարը ինքս ինձ համար նկարագրել, թե ոնց պետք է գործեի, որ ճիշտ գործեի, գալիս եմ էլի այն կետին, որը ակնհայտորեն սխալ է: Ես նման բա՞ն եմ ասել, որ ես ճիշտ եմ: Դա առնվազն քաղաքավարի չի»:
Նա վստահեցրեց, որ ինչ արել են, արել են քաղաքական համոզմունքից ելնելով, որովհետեւ առանց համոզմունքի քաղաքական գործիչ չի լինի, կլինի «գոլ» ինչ-որ վիճակ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ