Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին արգելեցին լուսաբանել համակոնսերվատորիական հավաքը

Մարտ 12,2024 13:41

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միավորման, փակվելու մասին լուրերը բուռն դժգոհությունների տեղիք են տվել, կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում տեղադրված է ծանուցում՝ մարտի 12-ին կայանալիք համակոնսերվատորիական ժողովի մասին: Վերջինիս մասնակցում են դասախոսներ եւ ուսանողներ: Կոնսերվատորիայի անվտանգության աշխատակիցները, սակայն, լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել ու լուսաբանել հանդիպումը, ասացին, որ այն փակ է, սակայն չմանրամասնեցին, թե ում հրահանգով:

Կոնսերվատորիայի մուտքի մոտ ի թիվս այլ քաղաքացիներ, կանգնած էր նաեւ գրող, հրապարակախոս Ալլա Հակոբյանը, որը ներկայացավ որպես քաղաքացի: Նա ասաց, որ այդտեղ է, քանի որ իրենց միայն կոնսերվատորիայի հարցը չի հուզում, այլեւ առհասարակ մեր մշակույթը:

«Մի անձ, որ տառապում է միջնադարյան ֆեոդալի բարդույթներով, այնպիսի քաղաքականություն է վարում, որ ոչ միայն ոչնչացնում է մշակույթը, այլեւ ամեն բան՝ այդ թվում բանակը: Հիմա էլ հերթը հասել է ազգի շնչառությանը՝ մշակույթին: Սա այն բուհն է, որտեղ երաժշտություն են կրթում, այսինքն՝ աստծո լեզու…

Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ բարդույթներով տառապող մարդիկ, որոնք հեռու են ամեն ինչից՝ տնտեսությունից, մշակույթից եւ գիտությունից, գան ու ինչ ուզեն, անեն: Կոնսերվատորիայի հարցն էլ առաջ բերեցին, որ այլ հարցերից շեղեն… Այդ ակադեմիական քաղաք ասվածը արհեստական գաղափար է: Խորհրդային տարիներն արդեն իսկ հիմնել են այստեղ ակադեմիական քաղաք: Իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը կառուցելու ֆինանսավորումը 1943թ է տրվել, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031