«Ազատություն». Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ, հայտարարել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազախստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Բաքուն ու Աստանան քննարկում են առևտրատնտեսական, էներգետիկ համագործակցությունը, «բեկումնային ներդրումային նախագծեր»։
«Ղազախստանն Ադրբեջանի հուսալի բարեկամն ու դաշնակիցն է», – հայտարարել է Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: