Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ադրբեջանցի գերի ընկած զինվորին վերադարձնելու մասին. «Դա խոսում է ՀՀ ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ժողովրդավարական էության մասին»

Մարտ 12,2024 13:11

Ի՞նչ պայման է դրել Ադրբեջանը՝ գերիների վերադարձման դիմաց, ինչո՞ւ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցու դիմաց գեթ մեկ գերի չվերադարձվեց. այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Շատ վաղուցվանից ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ գոյություն է ունեցել ու շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են: Այս պայմանավորվածությունը իքս պահից՝ 2018-ից առաջ եւ հետո էլ խախտվել է, պարզվել է, որ ընկալման շուրջ կան տարբերություններ, որովհետեւ այն զինծառայողները կամ անձինք, ովքեր դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են Քրեական օրենսգրքի մեջ, հասկանալիորեն կան բարդություններ այդ խնդիրը լուծելու: Մենք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ փոխադարձաբար վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, պետք է վերադարձվի»:

Փաշինյանն ասաց, որ քննության արդյունքներով է պարզվել՝ անձը արդյոք դիտավորյա՞լ է հատել սահմանը ու պարզվել է, որ ոչ:

RA Prime Minister Nikol Pashinyan gives a press conference at the RA Government building in Yerevan, Armenia

Ըստ Փաշինյանի, դա խոսում է ՀՀ ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ժողովրդավարական էության մասին. «Երբ որ պարզել ենք, որ օբյեկտիվորեն անցած զինվորին Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով մեղադրելու հիմա չկա, բնականաբար, պետք է գործի այն պայմանավորվածությունը, որը կա: Դա արվում է որպես ներդրում՝ այդ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում կյանքի կոչելու համար: Մենք չգիտենք՝ հաջորդ զինվորը որ կողմից կլինի: Ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի»:

Իսկ եթե շփոթվեն, Ադրբեջանը նույն կերպ կվարվի՞՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել, երբ նման դեպք լինի. «Որեւէ մարդու կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքերը չկան, ՀՀ-ն չի կարող պահել կալանքի տակ ու պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Գնա՛, գնա գտիր քո երազած “խելացի անասնագոմը” եվ որոճա՝ մոռացած լինելով, որ ջահել հորթիդ երեկ մորթեց տերդ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031