ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են։
Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության․ «Ադրբեջանական բանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անց են կացվել «Մարտական գործողություններ ձնակույտերում և սաստիկ ցրտերին» թեմայով մարտավարական-հատուկ զորավարժություններ։
Զորավարժության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են օպերատիվ շրջանի խորք՝ քարտեզի վրա նշելով առաջադրանքները և կատարել երևակայական հակառակորդի դիվերսիոն խմբին վնասազերծելու առաջադրանքները։
Ավելին, տեղաշարժման կանոնները կիրառվել են լեռնագնացության գործիքների կիրառմամբ բարձր լեռնային վայրերում դժվար տեղանքով, ինչպես նաև զառիթափ վայրէջքներով և լանջերով»:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վերջ Ադրբեջանը արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել հակառակորդի առաջիկա նպատակները։
Հարցն այն է՝ ինչու ոչինչ չի արվում դրանք կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը շատ պարզ ցույց է տալիս իր գալիք գործողությունների տրամաբանությունը։