Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ լարվածության հերթական բռնկումը ձեռնտու է և՛ ՀՀ իշխանություններին, և՛ Ադրբեջանին, և՛ ՌԴ-ին, և՛ Արևմուտքին. «ՉԻ»

Մարտ 12,2024 11:35

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել 8 գյուղեր, որոնցից 4-ը՝ «անհապաղ»։

Ադրբեջանին ձեռնտու է ուժով վերցնելու տարբերակը:

Նիկոլ Փաշինյանին նույնպես ձեռնտու է, որ Ադրբեջանն այդ տարածքներն ուժով վերցնի։ Հասկանալի է՝ որպեսզի իրեն չասեն «դավաճան»։

Ռուսաստանին նույնպես այդ տարբերակն է ձեռնտու։ Ճիշտ է, հենց այդ հատվածում ռուս սահմանապահներ կան, բայց այս անգամ նրանք տեղային մարտերին չմիջամտելու «լեգիտիմ պատճառաբանություն» կունենան՝ կասեն «դե Ադրբեջանն իր տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում, մենք ի՞նչ անենք, բա էդքան ասում ենք՝ բերեք մեր քարտեզներով սահմանազատում անենք, որպես ի՞նչ եք թեքվել դեպի Արևմուտք, ո՞ւր են ԵՄ դիտորդները»։ Բացի այդ էլ՝ ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանում գուցե իշխանությունների դեմ բողոքի նոր ալիք բարձրանա, ու արդյունքում իշխանության գան պրոռուսական ուժեր։

Մեծ հաշվով՝ Արևմուտքին էլ է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերցնի իր պահանջած 4 գյուղերը։ Նախ՝ որովհետև, իրենց պատկերացմամբ, դա կլինի «ևս մեկ քայլ խաղաղության ճանապարհին», քանի որ «ևս մի կնճռոտ հարց կլուծվի», և երկրորդ՝ հայ հասարակությունը, տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները ռուս սահմանապահների անտարբեր հայացքների ներքո (իսկ հնարավոր է՝ անգամ թաքուն աջակցությամբ) հարձակվում, վերջնականապես երես կթեքի Ռուսաստանից էլ, ՀԱՊԿ-ից էլ։

Արդյունքում՝ ստացվում է, որ լարվածության հերթական բռնկումը ձեռնտու է և՛ Հայաստանի իշխանություններին, և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։ Ընդ որում՝ զուտ հայտարարությունների մակարդակով «Հայաստանի անվտանգությունն ապահովել ցանկացողների» պակաս չկա։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031