«2018 թվականի նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. ««Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել»:
Սակայն «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։
Նույն քարոզարշավի շրջանակներում նա խոստացավ, որ «Երեկ մի ներդրող մոտեցավ և ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում, և 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու»:
Սակայն իրականում Կոտայքի մարզում 2000-ի չափ նոր աշխատատեղեր ունեցող ադամանդի գործարան 2018 թվականից հետո չի բացվել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։