Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն լուրջ սկանդալ կարող է հասունանալ: Հերթական անգամ մի քանի հոգի սեղմել են ինքնահավանի կոճակը՝ առանց հանրային քննարկումների. Բաբկեն Պիպոյան. «Փաստ»

Մարտ 12,2024 10:50

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ այսօր առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացները մասնագիտական փորձաքննության ենթարկելը բավական բարդ է:

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի խնդրին՝ ընդգծում է՝ չգիտի, թե այս ամենն ինչի համար է արվել, բայց կարող է փաստել մեկ բան՝ շատ զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում այդպիսի անցում չի արվում: «Խոսում եմ մեզ հետ անհամեմատելի եզրեր ունեցող առողջապահական համակարգեր ունեցող երկրների մասին: Այսինքն, ցավազրկողը, որն Իտալիայում և Ֆրանսիայում առանց դեղատոմսի է վաճառվում, մեր մոտ դեղատոմսով է վաճառվում: Ի՞նչ է տեղի ունեցել՝ հերթական անգամ մի քանի հոգի սեղմել են ինքնահավանի կոճակը՝ առանց հանրային քննարկումների, մասնագիտական ու փորձագիտական կարծիքները հաշվի առնելու: Ընդ որում, մասնագիտական և փորձագիտական կարծիքներն էականորեն տարբեր են, որովհետև այնպես չէ, որ այստեղ կարծիք պետք է հայտնեին միայն դեղատները կամ միայն պոլիկլինիկաները, պետք է նաև ներգրավվեին այն կողմերը, որոնք ուղիղ աշխատում են մարդկանց հետ, որոնք գործ ունեն դեղատների և պոլիկլինիկաների հետ: Դեղատները միայն իրենց տեսանկյունից են հարցին նայելու, պոլիկլինիկաները՝ իրենց տեսանկյունից, իսկ քաղաքացին շփվում է և՛ պոլիկլինիկայի, և՛ դեղատան հետ և ունի խնդիրներ:

Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը խորքային քննարկման է ենթարկում նաև Արմմեդ համակարգի հարցը: «Սրա հետ կապված կոռուպցիոն լուրջ սկանդալ կարող է հասունանալ, եթե վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը փորձի հասկանալ, թե այդ ո՞ր մի էլեկտրոնային հարթակն է «պիտի»-ներով ծառայություն մատուցում: Կոռուպցիան միայն կաշառքը չէ, կոռուպցիան այն է, երբ բերում ես իրավակարգավորում, որը կոնկրետ ենթակառուցվածքի համար ֆինանսական հոսքեր է ապահովում: Հիմա Արմեդից օգտվելը փող է, մարդը չի կարող ձրի օգտվել Արմեդից: Ավտոմատ բերում ես մի համակարգ, որ բոլորը ստիպված լինեն այդ փողը մուծել»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031