Մինչ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստ է ընթանում տրանսպորտի թանկացման օրակարգով, քաղաքապետարանի շենքի դիմաց բլոգեր Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ բողոքի ցույց է իրականացվում՝ պահանջով չեղարկել տրանսպորտի թանկացումները:
«Իմ ներկայությամբ արտահայտում եմ իմ անհամաձայնությունը, քանի որ հիմնավոր չեմ համարում տրանսպորտի թանկացումը: Բոլորս էլ տեսել ենք՝ քաղաքն ինչ խցանումների մեջ է, իսկ երեկոյան ժամերին երթեւեկությունը ինչպես է կաթվածահար է լինում: Ես տրանսպորտի ոլորտը բարելավված չեմ համարում, ինչպես՝ 2013 թվականին »,- լրագրողների հետ զրույցում ասաց Չախոյանը:
Անդրադառնալով թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի հիմնավորումներին, թե գազելները փոխարինել են նոր ավտոբուսներով, Չախոյանը համաձայնեց՝ ասելով, իրոք չի կարելի ժխտել, տրանսպորտը թարմացվել է, բայց. «Տրանսպորտի հարցը կարգավորված չէ, քանի որ ժողովուրդը աշխատանքից հետո A կետից B կետ տեղափոխվել չի կարողանում, ժամեր է տեւում, տրանսպորտ չեն կարողանում բարձրանալ, որովհետեւ շատ բեռնված է աշխատում, կներեք, արտահայտությանս համար ժողովուրդը «ռաժոկով» է տրանսպորտից օգտվում: Գողությունն է շատացել ծանրաբեռնված տրանսպորտի արդյունքում»:
Նա ասաց՝ պարզ չէ, տրանսպորտի սակագներին վերաբերող նախագիծը կընդունվի, թե՝ ոչ, թեեւ իր համոզմամբ՝ ընդունվելու է, բայց կարծում է՝ այս պահին դրա դեմ կոնկրետ գործողություններ չկան, որովհետեւ թանկացումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ից. «Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, մարդը բժշկի չի դիմում: Հիմա այդ դեպքն է, ժողովուրդը իր անհամաձայնությունը կհայտնի, երբ կսկսի անհիմն ավել գումար վճարել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ