Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգների վարչակազմը առաջարկում է 52 մլն դոլար որպես օգնություն տրամադրել Հայաստանին 2025 թվականին

Մարտ 12,2024 09:40

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների վարչակազմը առաջարկում է 52 մլն դոլար որպես օգնություն տրամադրել Հայաստանին 2025 թվականի ֆիսկալ տարում, որը նախատեսվում է Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման համար։

Դրա մասին ԱՄՆ պետքարտուղարությունում մի շարք ամերիկյան դիվանագետների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների մասնակցությամբ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության արտաքին օգնության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը:

Ավելի վաղ, պետքարտուղարությունն իր կայքում հրապարակել է «2025 ֆինանսական տարվա բյուջե. աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի ռազմավարական ձախողման ապահովումը» վերնագրով մի փաստաթուղթ, ուր նշված է, որ 2025 թվականի ֆիսկալ տարում ամերիկյան վարչակազմն առաջարկում է միջոցներ տրամադրել «աջակցելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ամրապնդմանն ու Արևմուտքի հետ կապերին»: Այս հրապարակումը չի մանրամասնել տրամադրվող գումարի չափը:

Ընդհանուր առմամբ, 2025 թ. ֆիսկալ տարվա բյուջեի նախագծում, որը դեռևս պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, Բայդենի վարչակազմը նախատեսում է 1,5 միլիարդ դոլար տրամադրել՝ «Կրեմլի ագրեսիային հակազդելու համար:»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031