Լրահոս
Օրվա լրահոսը

Որ պապուասները մեզանից ավելի ժողովրդավար են՝ սա, համաձայնվեք, փոքր-ինչ անսպասելի էր. «ՉԻ»

Մարտ 12,2024 08:30

Պարզվում է՝ միջազգային հեղինակավոր The Economist պարբերականի հրապարակած «ժողովրդավարության ինդեքսում» Հայաստանը 2023-ին զիջել է իր դիքերը 0,21 բալով և ետ մնացել այնպիսի երկրներից, ինչպիսիք են, օրինակ, Զամբիան, Բանգլադեշը, Պապուա Նոր Գվինեան և այլն։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության Բոտսվանա․․․ ներողություն՝ բաստիոն, նորություն չէ։ Բայց որ պապուասները մեզանից ավելի ժողովրդավար են՝ սա, համաձայնվեք, փոքր-ինչ անսպասելի էր։ Կարող էինք գոնե նրանց հետ նույն մակարդակի վրա գտնվել, որովհետև տարբերությունն առանձնապես մեծ չէ․ այնտեղ իշխանությունները պապուասներ են, մեզ մոտ՝ պատուհասներ։

Չնայած՝ The Economist-ի գնահատականն, այնուամենայնիվ, արդարացի է։ Երբևէ տեսե՞լ եք, որ Պապուա Նոր Գվինեայի առաջնորդը գլխավերևում ճոճի եռագույն «բանտիկով» զարդարված նիզակն ու գոռգոռա, թե հակառակորդներին ծեփելու է ծառերին ու կախելու է լիանաներից։

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031