Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է.
«Ընկերս դարձավ վստահորդս:
Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը: Սա բացահայտ ուղղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոթբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը:
Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»:
Կարդացեք նաև