Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի պարզաբանումը բուհերի խոշորացման վերաբերյալ
«Խոսքը վերաբերում է համապատասխան ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերին, որոնք քննարկումներ կծավալեն, իսկ կլաստերների կառուցվածքը մշակվելու է առաջիկա աշխատանքային քննարկումների ընթացքում։ Դիտարկվելու են ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները»,- ընդգծել է Սարգիս Հայոցյանը։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի համոզմամբ՝ Կոնսերվատորիան, որպես ՀՀ պետական բուհերից մեկը, այս գործընթացի արվեստների ուղղությամբ շահառու է, հետևաբար, ընդգրկված է աշխատանքային խմբերից մեկում։
«Որպես պետական լիազոր մարմին՝ մեր գործառույթն է քննարկել ու հասկանալ, թե որոնք են այն շփման կետերը, որոնց շուրջ կարելի է այս հայեցակարգը զարգացնել։
Կարդացեք նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն