Համայնքային ենթակայության 24 երաժշտական ու արվեստի դպրոցների ավելի քան 80 աշակերտների և կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողների համախմբած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն իր շրջագայությունն սկսեց մարզերից:
Հաջորդ պատասխանատու համերգը՝ հունիսի 10-ին է՝ մեր ժամանակների մեծագույն երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ համատեղ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն