Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարություն է արել օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկների մենամարտերի անարդար մրցավարության առիթով

Մարտ 11,2024 20:02

Սպորտում հաղթողին չեն դատում, բայց այն մարդիկ ու սպորտային կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում են արդարության մասին իրենք են խախտում արդարությունն ու անցնում բոլոր սահմանները` զրոյացնելով բազմաթիվ մարզիկների ու մարզիչների տարիների աշխատանքն ու թափած քրտինքը։

Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ չակերտավոր արդար մրցավարները աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։

Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու մենք կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր: Բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։

Ես, որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031