Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար

Մարտ 11,2024 17:00

«Ազատություն». Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար: Այս մասին գրել է պաշտպանական ոլորտը լուսաբանող հնդկական հարթակներից մեկը՝ IADN-ը ու հավելել՝ երկու խոշոր ընկերություն համատեղ աշխատանքային խումբ են հիմնել, ինչը կամրապնդի երկրների միջև լոգիստիկան։

Ընկերություններից մեկը՝ Container Corporation of India-ն խոշոր բեռնափոխադրող է. մյուսը՝ HAL-ը, ավիացիայի ու պաշտպանության ոլորտում է մասնագիտացած, երկուսի բաժնեմասերն էլ պետությանն են պատկանում։

CONCOR-ը նախօրեին X-ի պաշտոնական էջում շնորհավորել է համատեղ խմբին դեպի Հայաստան իրականացված առաջին թռիչքի կապակցությամբ՝ այն Հնդկաստանի համար նշանակալի քայլ որակելով։ Ռազմավարական նշանակության բեռ են տեղափոխել Հայաստան, թե կոնկրետ ինչ, մանրամասներ չեն հայտնում։

Ռոբերտ Զարգարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031