ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Դեռ հոկտեմբեր ամսին արված իմ գրառումներից մեկում ցույց էի տվել, թե ինչպես է Արցախը զավթելուց հետո Ադրբեջանը սպառնում նոր պատերազմով։ Հիմա Ադրբեջանը հստակ տեղեկատվական արշավ է սկսում Հայաստանը-Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիների նկատմամբ վերահսկողության սահմանման փորձերով։
Այսօր իրենց ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբրր հայկական կողմը անօդաչու թռչող սարք է կիրառել Տավուշի ուղղությամբ։ Սա հայտնի ադրբեջանական ձեռագիր է ցանկացած լարվածության գնալուց առաջ։
Ցավոք, այս ամենը Ադրբեջանն անում է Նիկոլ Փաշինյանի հակապետական քայլերի շնորհիվ։ Իշխող թիմը դարձել է Ադրբեջանի ձեռքի գործիքը՝ մեր պետության վտանգավոր քայլերի համատեքստում։
Կարդացեք նաև
Մղվող տեղեկատվական գրոհի պայմաններում հայ հանրությունից լրացուցիչ զգոնություն ու կամք է պահանջվում՝ հերթական վտանգավոր զարգացումները կանխելու համար։
Եվս մեկ անգամ հավելեմ, որ խելացի դիվանագիտական աշխատանքը կարող է կանխել Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիաները, ես դրանում համոզված եմ։