Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բաքվի կենտրոնում վաճառքի են հանվել Հայաստանի վերաբերյալ գրքեր։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Կատարվում է հետաքննություն և բացահայտումների մասին կզեկուցվի հանրությանը», – նշված է հայտարարության մեջ։
Minval.az կայքում հրապարակված տեսանյութում երևում է, գրքույկներից երկուսի վրա գրված է «ditord» (դիտորդ). դրանք թվագրված են 2002 թվականով: