Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. «Արեւմուտքը հատուկ գործողությունների է պատրաստ, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի եւ Իրանի դեմ կռվի մանրադրամ, որին Նիկոլ Փաշինյանը անձամբ համաձայնել է»

Մարտ 11,2024 15:41

«Եթե հայ ժողովրդին թվում է, որ ինքը հիմա ադրբջանական բանտում չէ, չարաչար սխալվում է: Մեծ հաշվով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արդեն որոշվել էր, որ Արցախը պետք է լինի ադրբեջանական, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հայտնվի Բաքվի բանտում, պետք է Հայաստանը հետագայում դառնա Ադրբեջանի մաս: Այսպիսի հարցեր են որոշել Պրահայում, հետո շարունակել Մյունխենում»,-ասաց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու մասին:

«Բայց թող զարմանալի չթվա՝ Հայաստանի քաղաքացիները հիմա շատ ավելի ծանր վիճակում են: Ասեմ ինչու: Իրենք Բաքվի բանտում ռումբերի տակ չեն հայտնվելու: Իսկ Հայաստանն այսօր ուղիղ գտնվում է թուրքական եւ ադրբեջանական թիրախում: Եվ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, ուղղակիորեն նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվում է Ադրբեջանի գրասենյակներից մեկի կարգավիճակում, որտեղ հայ ժողովրդին համոզում են, թե հանուն քո իբր խաղաղության պետք է Ալիեւին նվիրի առաջին գիշերվա իրավունքը: Եվ դատելով իշխող զույգի վարքագծից՝ նրանցից մեկը դեմ չէ այն առումով, որ Հայաստանը դրված է աշխարհաքաղաքական զոհասեղանին մատաղացու գառան կարգավիճակով:

Տեսեք ինչ են հայտարարում բրիտանացիները: Ասում են՝ եթե Հայաստանը Ռուսաստանի դեմ կռիվ տա, մենք իրեն կաջակցենք: Կաջակցեն երեւի այնպես, ինչպես 1915 թվականի ցեղասպանության կամ 2020 թվականի գործընթացների ժամանակ են աջակցել, երբ ասացին, որ ոչնչով բացի հայտարարություններից, չեն օգնի:

Եթե նման բան տեղի ունենա, իսկ ամեն ինչ դրան է տանում, Մակրոնը իր թվիթերյան պատին կլացի, բրիտանացիները ցավով կարձանագրեն, որ վատ բան տեղի ունեցավ, ամերիկացիները որբանոցներ կբացեն, կցավան, բայց դրա դիմաց ոչինչ չի փոխվի:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ Արեւմուտքի թիրախը ոչ թե Հայաստանն է, մենք իրենց հետ խնդիր չունենք, այլ Ռուսաստանն ու Իրանն են: Եվ իրենք հատուկ գործողությունների են պատրաստ այն բանի համար Հայաստանը դառնա Ռուսաստանի եւ Իրանի դեմ կռվի Արեւմուտքի մանրադրամ: Եվ Նիկոլ Փաշինյանը անձամբ համաձայնել է դրան»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031