Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետի հունի լայնացման միջոցառումներ են ձեռնարկվում». Քանաքեռավանի ամառանոցների մոտակայքում սողանքի հետևանքով Արզնի2-Երևան ջրատարը վնասվել է

Մարտ 11,2024 15:45

Մարտի 11-ին, ժամը 11։00-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արզնի 2 ջրատարը սողանքի պատճառով վնասվել է. դադարեցվել է ջրագծի շահագործումը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Քանաքեռավանի ամառանոցների մոտակայքում՝ Հրազդան գետի ափամերձ հատվածում, տեղի է ունեցել սողանք (մոտ 20 մ), ինչի հետևանքով վնասվել է Արզնի 2-Երևան ջրատարը (1000 մմ)։

Փրկարարները տեղում իրականացնում են ակնադիտական ուսումնասիրություններ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական և սահած հողաշերտի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունի լայնացման և լանջի բեռնաթափման ուղղությամբ։

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031