Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի նախաքննությունը դարձել է ֆուտբոլի գնդակ. Անահիտ Բախշյան

Մարտ 11,2024 15:27

2023թ. հունիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կա վարկած, որի հիմնավորումները նաեւ հրապարակային են, որ 1999 թվականի իրադարձությունները՝ Հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման այդ հայեցակարգի հետ»։ Ըստ նրա՝ սա վարկած է, որը մինչեւ օրս քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ:

Այս միտքը ՀՀ վարչապետն ասել է ու կարծես, չի էլ հետաքրքրվում, թե վերաբացված քրեական գործն ի՞նչ ընթացք ունի, արդյո՞ք իր ասած վարկածը քննության է առնվել, ո՞ւր են տանում այդ ահաբեկչության հետքերն այն դեպքում, երբ գործի 57 հատորներում կան բազմաթիվ փաստեր մեր պետության համար այս օրհասական օրերին այդ արտաքին հետքերը գտնելու, ահաբեկչության կազմակերպիչներին և հրահրողներին բացահայտելու, այդպիսի ահաբեկչությունները բացառելու համար:

Վարչապետը չի՛ հետաքրքրվում, իսկ ՀՀ դատախազությունն ու քննչական մարմիններն այս գործը ֆուտբոլի գնդակի նման իրար են փոխանցում:

Մանրամասները՝ ստորև
2019թ.-ի դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերաբացվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների մասով գործի անջատված մասի նախաքննությունը: 2019թ. դեկտեմբերի 27-ին ստացել եմ վերոնշյալ քրեական գործը վարույթ ընդունելու մասին ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը: 2022թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական մարմնի գործառույթները 2024թ. հունվարի 1-ից փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին: Սակայն չգիտես ինչու ս.թ. փետրվարի 13-ին ԱԱԾ-ից ինձ տեղեկացրել են, որ այս գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոչ թե ՀՀ քննչական կոմիտեին, այլ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որին ի պատասխան ես հրապարակավ հարց եմ ուղղել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովում 8 պետական այրերի նկատմամբ ահաբեկչությունը, սպանությունն ի՞նչ կապ ունի կոռուպցիայի հետ: ՀՀ գլխավոր դատախազը մինչ օրս հարցիս չի պատասխանել:

Այս մասին ս.թ. փետրվարի 28-ին նամակ եմ ուղղում նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, որին ի պատասխան փետրվարի 29-ին ստանում եմ նամակ այն մասին, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության քրեական վարույթը քննության է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցին: Անչափ մտահոգ եմ, որովհետև մեր պետության համար այս վճռորոշ պատմական ժամանակաշրջանում տեսնում ենք 1999թ. պետական ահաբեկչության ուղիղ հետևանքները, սակայն ակնհայտ է նաև իշխող քաղաքական ուժի ոչ վճռական, անվստահ գործողությունները, որը գուցե պայմանավորված է նաև այս գործի մեջ ներգրավված պաշտոնյաների ցածր մասնագիտական որակներո՞վ:
Չգիտեմ …………………….

Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջերը ձևական են, ոչ մի գրության չեն պատասխանում: Իսկ ՀՀ քննչական կոմիտեի էջում գրածիս անգլերենով ինչ-որ բան են գրել, անգլերեն չե՛մ հասկանում: Հայաստանում պետական լեզուն հայերենն է:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031