JAMnews. Հայաստանում իրականացված հետազոտությունները վկայում են, որ երկրի աշխատուժի 54 տոկոսը կանայք ենք, 46 տոկոսը՝ տղամարդիկ: Չնայած քանակական առավելությանը՝ կանանց մեծ զանգված՝ 52 տոկոսը, կամ շուրջ 620 հազար մարդ, երբևէ չի աշխատել և աշխատանք չի փնտրել: Աշխատուժից դուրս մնացած է համարվում տղամարդկանց ընդամենը 29 տոկոսը:
Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի կանայք և տղամարդիկ-2023» զեկույցից: Սրանք այս պահին առկա ամենաթարմ տվյալներն են, որոնք ներկայացնում են 2022 թ.-ի ամփոփ պատկերը:
Կանանց շրջանում աշխատուժի մասնակցության մակարդակը ցածր է
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ իգական սեռի բնակչության 48 տոկոսն է զբաղված կամ փնտրում է աշխատանք: 15-74 տարեկան կանանց 52 տոկոսը, այն է՝ 620 հազար քաղաքացի, աշխատանք չի ունեցել և չի էլ փնտրել: Նրանք հիմնականում (43 տոկոսը) զբաղված են եղել տնային տնտեսությամբ:
Կարդացեք նաև
Զբաղված կամ աշխատանք փնտրող տղամարդկանց թիվն անհամեմատ ավելի մեծ է՝ 71 տոկոս:
Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում աշխատանք չունի կանանց 68 տոկոսը և տղամարդկանց 32 տոկոսը: Ըստ պատճառների տոկոսային բաշխվածությունը կարող եք տեսնել գծապատկերում՝
Հարկ է նկատի ունենալ նաև այն, որ 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 37 տոկոսը չի սովորել և չի աշխատել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: