Shamshyan.com. Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:
Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի:
Կարդացեք նաև
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդն ու դիտորդներն իրենց շնորհակալությունն էին հայտնում հրշեջ-փրկարարներին ու պարեկներին. «Միայն կինոյում նման բան կհանդիպեիր, երբ վթարի ենթարկվես ու կարճ ժամանակում օպերատիվ ծառայությունները (նկատի ունեն փրկարարներին ու պարեկներին), կարճ ժամանակում հասնեն դեպքի վայր ու մեզ օգնություն ցուցաբերեն»:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: