Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Նորակերտցին դանակով հարվածներ էր հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած վնասվածքների հետևանքով մահացել է

Մարտ 11,2024 12:48

Մարտի 10-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Օշական գյուղի բնակիչ 42-ամյա Նորիկ Բաքոյանի դիակը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ մարտի 10-ի ժամը 15.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշակոթողի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության է եղել մի կողմից՝ մահացածի, նրա 19-ամյա որդու և մյուս կողմից՝ 24-ամյա համագյուղացու և նորակերտցի 22-ամյա երիտասարդի միջև: Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել 22-ամյա նորակերտցուն, ինչից հետո 24-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: 19-ամյա և 22-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

24-ամյա օշականցի երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

Մարտի 10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նորիկ Բաքոյանի 19-ամյա որդին բռունցքներով հարվածել և վնասել է հիվանդանոցի գույքը: Այս փաստով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031