. «Օսկար 96»–ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բագմանյանի մասին։ Նա ծնվել–մեծացել է Բաքվում, ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց 1987 թ.–ից հետո սկսվեցին շարժումները և Ադրբեջանում ապրող հայերին վռնդեցին երկրից։
«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Բայց նրան աշխատանքի վայրում սպանեցին»,–պատմում է նա ու հուզվում։
Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը, Քրիս Բոուերսը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: