«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվել է 2024 թվականի փետրվարի 28-ին։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 000 OO 00 համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։
Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, որը ՍՊԸ-ի տնօրենն է։
Գագիկ Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չի հերքել, որ համարանիշներն ինքն է գնել և հորդորել է այդ թեմայով հարցեր չուղղեն իրեն, հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, ասել է. «Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ», – նշել է նա: