Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Իրանում «Թալիշներն Իրանի պատմության ու մշակույթի մեջ» խորագրով համաժողով է անցկացվել, որին հնչել են ակնարկներ Ադրբեջանում թալիշների իրավունքների խախտումների մասին:
🔸Համաժողովի մասնակիցներից մեկը նշել է. «Մինչև այժմ Հայաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ էին ջանում թալիշներին համախմբել և լուծել նրանց խնդիրները, բայց հիմա նրանց ամբողջ հույսն Իրանն է»:
🔸Համաժողովին մասնակցել է նաև Թալիշ-Մուղանյան ինքնահռչակ հանրապետության նախագահ Բորիս Թալիշենսկին:
Կարդացեք նաև
📍Նկատենք, որ վերջին տարիներին Իրանում թալիշական ուղղությամբ որոշակի ակտիվություն կա: