Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապօրինություններ Գրիգոր Գուրզադյանի հիմնադրած գիտավանում». «ՕՐԻՈՆ» և այլ տիեզերական ծրագրերի առաջատար մասնագետներ

Մարտ 11,2024 11:12

Մենք դիմել ենք ՀՀ իշխանություններին՝ կենտրոնական և տեղական, այն աներևակայելի անօրինությունների վերաբերյալ, որ կատարվում են ականավոր գիտնական ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հիմնադրած գիտավանում:

Մենք եղել ենք ականատեսը և մասնակիցը Գառնիի գիտավանի հիմնադրման, ապա կայացման: Տիտանական ջանքերի շնորհիվ Գուրզադյանին հաջողվեց իր կողմից ընտրված ամայի, փշածածկ տարածքը վերածել գիտա-արտադրական կենտրոնի` բնակելի համալիրով, ամբողջական ենթակառուցվածքով` ներառյալ կենտրոնացված ջեռուցում: Նրա ղեկավարությամբ այստեղ են ստեղծվել աշխարհում առավել կատարյալ տիեզերական սարքեր, այստեղ են իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել մոտ 40 խորհրդային տիեզերագնացներ: Ցանկացած երկիր կհպարտանա տիեզերական վաղ շրջանի այդ նվաճումներով, որ այսօր ներկայացված են Տիեզերքի թանգարանում:

Վիլյամ Սարոյանը և Գուրզադյանը Գառնիի գիտավանի առանձնատան մոտ:

Գառնիի գիտավանը ներկայում կրում է հիմնադրի անունը՝ Գառնիի Գուրզադյան թաղամաս: Գուրզադյանին հանդիպելու համար այստեղ էին այցելում գիտության, մշակույթի մեծանուն գործիչներ, պետական այրեր: Նկատի ունենալով գիտնականի ավանդը, ՀՀ կառավարության որոշումով գիտավանում նրա առանձնատունը սեփականաշնորհվել էր գիտնականին դեռևս 1998 թվին, հետագայում բնակիչներին սեփականաշնորհվեցին բոլոր բնակարանները:

Վերջերս, խախտելով քաղաքացիների տարրական իրավունքները (առաջացնելով սերվիտուտ՝ այսինքն` սահամանափակելով ազատ տեղաշարժի իրավունքը), սեփականաշնորհվել էր առանձնատան հարակից տարածքը, ներառելով անթույլատրելին՝ առանձնատուն տանող՝ 1971 թվից գործող հանրային միակ ճանապարհը: Ներկա սեփականատերը, (ի դեպ, որի ընտանիքին, որպես Ադրբեջանից ներգաղթյալների, Գուրզադյանը անհատույց տրամադրել էր բնակարան գիտավանում) այսօր արգելափակել է առանձնատուն տանող այդ միակ ճանապարհը, խախտելով, թե Գուրզադյանի ընտանիքի իրավունքները, թե մեր և գիտնականի բազմաթիվ երկրպագուների իրավունքները, որ ներկայումս այցելում են այդ առանձնատուն:

Սերվիտուտի առաջացման՝ պաշտոնական փաստաթղթերը անտեսող դատավորը անհապաղ պետք է ստուգվի մտավոր խնդիրներ ունենալու կամ կոռուպցիոն կապերի մասով: Արժե նշել, որ, օրինակ, Ստեփանավանում ճանապարհներ ներառող հողատարածքների օտարումները վերջերս ճանաչվել են անվավեր:

Մենք հուսով ենք, որ կպատժվեն հանրային ճանապարհների սեփականաշնորհման, հետևաբար, ապօրինի որոշումներ կայացնողները, անհապաղ կվերացվի մեր երկրի համար անպատվաբեր խայտառակությունը՝ մեծ հայորդու անունը կրող բնակավայրում նրա տուն տանող ճանապարհի արգելափակումը:

Գլխավոր լուսանկարում՝ Գառնիի Գուրզադյան թաղամասում ակադեմիկոս Գուրզադյանի առանձատան միակ ճանապարհը արգելափակված:

ՕՐԻՈՆ և այլ տիեզերական ծրագրերի առաջատար մասնագետներ

Աշոտ Զախարյան
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,

Ալեքսանդր Կաշին
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031