Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համարձակ եղեք և անպայման կգտնվեն լուրջ քաղաքական գործիչներ, որ կհամախմբվեն Եկեղեցու կողքին

Մարտ 11,2024 10:38

Երբ լրագրողները հարցնում են հոգևորականներին, թե Եկեղեցին կարո՞ղ է առաջնորդել ընդդիմադիր շարժումը, արդարացիորեն պատասխանը լինում է, թե Եկեղեցին չի կարող լինել ազգի մի մասի կողքին և մյուս մասին ընդդիմադիր, սակայն ունենք նաև այս վերջին տարիներին փաստված ճշմարտությունը, որ հայը միայն ազգանունով ու իր կենսաբանական շարունակականությամբ դեռ հայ չէ, նա հայ դառնալու հնարավորություն ունի, բայց դեռ հայ չէ, եթե չի կրում իր մեջ հայկականությունը, եթե նա ուրացել է Քրիստոսին, եթե նա ուրացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եթե նա ուրացել է Մասիս սարը, եթե նա ուրացել է Արցախը, եթե նա… չշարունակեմ, որ բարկությունս գլուխ չբարձրացնի։

Ես ուզում եմ լուրջ ու սառնասիրտ լինել այս նուրբ հարցում։ Ուստի, սիրելի Վեհափառ տեր, սիրելի հոգևոր հայրեր, ես իմ որդիական խոնարհությամբ ու ձեր աջը համբուրելով կոչ եմ անում ձեզ հանե՛լ ձեր միջից այդ խոսույթը, թե չեք կարող ազգի մի մասին ընդդիմադիր լինել, մի՞թե ակնհայտ չէ, որ ամբողջ ազգը հիմա համախմբված է մի ուժի դեմ, որի ներկայացուցիչների զգալի մասը, եթե ոչ ամբողջությամբ, կտրված է հայությունից, նրանց անգամ պետք չէ համարել որպես մոլորյալներ, նրանք հենց իրենք են մոլորեցնողները։

Համարձակ եղեք և անպայման կգտնվեն լուրջ քաղաքական գործիչներ, որ կհամախմբվեն Եկեղեցու կողքին ու կձևավորվի եկեղեցա-քաղաքական այն հզոր ուժը, որը Տիրոջ կամքով կփրկի հայ ազգին մոտալուտ կորուստներից։

Պահենք մեր սրտերում Շիրազի խոսքերը․ «Իմ սուրբ հայրենիք դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա․․․»։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031