Հարավային Կովկասում Փարիզի ակտիվությունը մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման ֆոնին. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սա կապ չունի խաղաղապահության հետ: ԼՂ կարգավորման համատեքստում խաղաղապահ ողջ դերը որպես միջնորդ ստանձնել և իրականացրել է մեր երկիրը: Հիմա, ամենադժվար փուլից հետո, հուսով ենք, որ Ֆրանսիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, այնտեղ նորից չի սկսի կրակը բորբոքել»: