Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա՞ ինչ օրենք եք նախկինների «աչքը մտցնելու»․ Արսեն Բաբայան

Մարտ 10,2024 22:37

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Հիշո՞ւմ եք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն անպատեհ մեջբերող իշխանությանը: Երբ ասում էին Արցախը հանձնել եք՝ հակադարձում էին, թե նշված օրենքն ընդունելով՝ նախկիններն են շատ վաղուց հանձնել:

Հիմա այն 8 գյուղերը, որոնք առանց նախապայմանի պահանջում է Ադրբեջանը և որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, այդ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հանդիսանում է բացառապես ՀՀ տարածք:

Բա հիմա՞ ինչ օրենք եք նախկինների «աչքը մտցնելու»… չնայած էլ ձեզ ոչինչ չի խանգարում, ինչ ուզում անում եք, և դա յուրաքանչյուրիս թույլտվությամբ եք անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031