ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը
Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթի ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում և մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։
Ընդ որում, մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ 210 ֆիլմերով, Հայաստանից 12 դպրոց է մասնակցել և դրանցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ Խաղաղություն վերնագրով ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ Լույս վերնագրով ֆիլմով։
Շնորհակալություն աշխատանքի համար, սիրելի ուսուցիչներ և սովորողներ, ու չնայած մի քանի օրից կորոշվեն նաև կարճ ցանկում հայտնված ֆիլմերից հաղթողները, բայց սա արդեն մեծ հաջողություն է, շնորհավորում եմ։