«Ազատություն»– Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի բարոյական քարոզ Էրդողանից, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Թուրքիայի նախագահը Իսրայելի կառավարությանը ոչ առաջին անգամ համեմատել է նացիստների, իսկ անձամբ Նեթանյահուին՝ պատմության բռնապետերի հետ։
Իր հերթին, Իսրայելի վարչապետը Ռեջեփ Էրդողանին մեղադրել է ծայրահեղական «Համաս»-ին (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) աջակցելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու, «քրդերին իր երկրում սպանելու», Թուրքիայում իշխանությունների ընդդիմախոսների անհետանալու համար։
Էրդողանը երեկ նաև վերահաստատել է իր աջակցությունը «Համաս»-ին՝ նշելով, որ ոչ ոք չի կարող «ստիպել» Թուրքիային այն որակել «ահաբեկչական կազմակերպություն»։