Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդենուտ գյուղի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը․ Shamshyan.com

Մարտ 10,2024 15:49

Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին դիմել ենք ստիպված, քանի որ պատկան մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տևական ժամանակ է մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու այդ ամենի արդյունքում գյուղը, որ դեռ հայտնի էր սովետական տարիներին, կանգնած է դատարկվելու շեմին։ Ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաև դահուկավազքի և լեռնադահուկային կոմպլեքս, այդ թվում նաև ճոպանուղի, բայց դե որ գյուղը կանգնած է դատարկելու շեմին, դա փաստ է։ Ով է տեսել առանց գյուղացիների, տեղաբնակների հետ հարցը քննարկելու նման որոշում կայացնեն։ Էն, որ ասում ա՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», հիմա էդ ա։ Ողջ գյուղով մինչև վերջ կանգնելու ենք, որովհետև իրենց անմարդկային քայլով հանրահայտ գյուղերից մեկը կանգնած է դատարկելու շեմին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031