Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում շարունակում են ոչնչացնել Հայրենական մեծ պատերազմին առնչվող համալիրներն ու արձանները

Մարտ 10,2024 14:50

Հայքի մշակույթի օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Արցախում շարունակում է ոչնչացնել Հայրենական մեծ պատերազմին առնչվող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանի արձանը։ Արձանը գտնվում էր Ստեփանակերտում մարշալի անունը կրող փողոցում։

Հարկ ենք համարում նշել, որ դեռևս 1979 թ. հայրական տանը Չարդախլու գյուղում բացվել էր Ռազմական փառքի թանգարան, որը հետագայում ադրբեջանցիները վերածեցին թեյարանի։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ է դարձել` Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող, Փառքի հուշահամալիրը, ադրբեջանցի վանդալները պղծել են Ավետարանոցի հուշահամալիրը, Ադրբեջանի կողմից Արցախում մարշալ Խանփերյանցի (Խուդյակով) հուշակոթողի պղծումը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը նույնպես ենթարկվել է մշակութային վանդալիզմի, ոչնչացվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, Ադրբեջանը ոչնչացրել է ադմիրալ Իսակովի կիսանդրին և այս փաստերը բազմաթիվ են:

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:

ՌԴ քրեական օրենսգրքի 243.4 հոդվածի համաձայն ոչ միայն ՌԴ, այլև նրա սահմաներից դուրս Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման կամ դրանց դեմ ուղղված վանդալիզմի այլ դրսևորումները համարվում է քրեական հանցագործություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031