Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածել խորությամբ

Մարտ 10,2024 11:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր, երբ հասարակ մարդիկ անդրադառնում են քաղաքական թեմաներին, սովորաբար չեն փորձում խորություն կամ սեփական միտք ներառել իրենց խոսքի մեջ։ Այսպես, մեր օրերում գերակշռում են մակերեսային և թափառող «մտքերը»։

Միգուցե սա բնական երևույթ է, որովհետև հայհոյախառն և 2018-ից հետո առաջացած «նախկիններ/ներկաներ», «5-րդ շարասյուն», «թալանչի ղարաբաղցիները» կամ, հակառակ կողմից, «դավաճան», «հողատու», «թուրք» և ավանդական դարձած նույնանման այլ եզրույթներով արտահայտվելը մտավոր ունակությունների գործադրում առանձնապես չի պահանձում։ Անընդհատ այս խոսքերն ասելը բոլորովին բարդ չէ, քանի որ ամենօրյա ռեժիմով այս եզրույթաբանությամբ են խոսում համապատասխան քաղաքական գործիչները (կամ, որոշ դեպքերում, քաղաքագետ/քաղաքական վերլուծաբան, հասարակական կազմակերպության անդամ ներկայացող բայց իրականում նեղ քաղաքական շահ սպասարկող անձինք)։

Տրամաբանական շղթայի վրա կառուցված, պատմական կամ ժամանակակից համեմատություններ ներառող, կարծիքը հավաստող մեջբերումներ պարունակող քննադատական միտք արտահայտելը, բնականաբար, ավելի ծանր և ժամանակատար գործ է։

Այս հոդվածը քաղաքականության մասին չէ։ Հարցն այստեղ այն է, որ քաղաքացին պետք է կարողանա զերծ մնալ մակերեսային և պարզունակ ձևով, ինչպես նաև ծեծված, այս կամ այն քաղաքական շրջանակի կողմից հրամցվող եզրույթներով խոսելուց։

Մենք հայերս, անհատապես, պետք է վեր բարձրանանք այս ծածաղ մակարդակից։ Քաղաքացին (լայն իմաստով) պետք է ունենա խորը, շրջահայաց և ինքնուրույն մտածելակերպ։ Քաղաքացին պետք է կարողանա «հալած յուղի տեղ չընդունել» իր ամեն մի լսած միտքը։ Քաղաքացին պետք է կարողանա քննադատական երկխոսություն վարել իր համաքաղաքացիների կամ հենց ինքն իր հետ։ 

Այս քաղաքացին չի վախենում անհամաձայնություն հայտնելուց։ Այս քաղաքացին չի պնդում, որ իր լսածը կամ ասածը անքննելի ճշմարտություն է։

Այս քաղաքացին ազատ մտածող մարդ է։ Իսկ այսպիսի մարդ և քաղաքացի ունենալու համար անհրաժեշտ է նպատակաուղղված կրթական համակարգ։ 

«Մտածելը հոգու խոսակցությունն է ինքն իր հետ»,- ասել է հույն փիլիսոփա Պլատոնը։ Յուրաքանչյուրս պետք է կարողանանք սա անել։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031